Laman web ini menggunakan cookies. Dengan meneruskan penggunaan laman web ini, anda bersetuju dengan dasar kami berkenaan penggunaan kuki.

Pasang aplikasi mudah alih Online Radio Box yang percuma dan dengar stesen radio kegemaran anda secara dalam talian – di mana jua anda berada!

×
Suka ? Simpan dalam kegemaran anda
×
Suka ? Tinggalkan ulasan anda!
×
×
Berdiri bersama Ukraine. Kekalkan keamanan di dunia!

Radio Menq

Penilaian: 5.0 Ulasan: 1
Երիտասարդները, որոնք ընդգրկված են ինտերնետ ռադիոյի և ստուդիայի ստեղծագործական խմբում, հիմնականում ունեն տեսողության խնդիրներ: Նրանց համախմբել է այն գաղափարը, որ ինտերնետ ռադիոյի և ստուդիայի հիմնումը լայն հնարավորություններ կտա իրականացնելու իրենց ստեղծագործական ներուժը և սոցիալական գաղափարները, որոնք ուղղված են Ֆիզիկական խնդիրներով մարդկանց և հասարակության այլ շերտերի միջև առողջ հարաբերությունների հաստատմանը: Tunjukkan lebih banyak
5 0

Ulasan-ulasan Radio Menq

  • 5
    25.04.2017
    СПАСИБО ВАМ

Maklumat tentang radio

2015թ., «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության Նախագահ Իգոր Մկրտումյանի, փոխնախագահ Արմեն Նազարյանի և Երևանի Ս. Շահնազարյանի անվան կույրերի մշակույթի տան մի խումբ երիտասարդ աշխատակիցների նախաձեռնությամբ, սկսվեցին ինտերնետ ռադիոյի ստեղծման աշխատանքները:
Համատեղ ուժերով գրվեց և մշակվեց ծրագիր, որը ներկայացվեց «Միջազգային ինտերնետ հանրություն» կազմակերպությանը: 2015 թ.վեռջում պարզվեց, որ ծրագիրն արժանացել է հավանության:
Հաջողությունից խանդավառված երիտասարդները երկար քննարկումներից հետո որոշեցին ստեղծվելիք ինտերնետ ռադիոյի անունը դնել «Մենք: Ապագա ինտեռնետ ռադիոյի թիմից մի քանի երիտասարդ 2015 թ. մասնակցեց Լեհաստանից ժամանած ինտերնետ ռադիոյի մասնագետների դասընթացներին: Մշակվեց գործողությունների հաջորդականություն, կազմվեց ինտերնետ ռադիոյով հնչվելիք հաղորդումների բազմաբովանդակ ցանկը:
Քննարկումների ընթացքում ինտերնետ ռադիոյի թիմը առաջնորդվում էր այն գաղափարով, որ հնչվելիք հաղորդումները պետք է ուղղված լինեն հասարակության տարբեր շերտերին: Ինտեռնետ ռադիոն պետք է արտահայտվելու և դրսևորվելու միջավայր ապահովեն նաև ֆիզիկական խնդիրներով մարդկանց համար:
2015 թ. դեկտեմբերից Երևանի Ս. Շահնազարյանի անվան կույրերի մշակույթի տանը մեկնարկեցին ստուդիայի շինարարական աշխատանքները, որոնք ավարտվեցին հաջորդ տարվա փետրվարին: 2016 թ. մարտին սկսվեցին ինտերնետ ռադիոյի և ստուդիայի համար անհրաժեշտ տեխնիկայի տեղադրման աշխատանքները:

Kenalan radio

Alamat: 0014,, 15 Nikoghayos Tigranyan St, Yerevan 0014, Armenia
Telefon: + (374) 77 40 35 90
Laman:
Email: [email protected]
Facebook: @radiomenq
Twitter: @RadioMenq

+ (374) 91 61 36 97

Masa di Yerevan: 12:35, 09.06.2024

Pasang aplikasi Online Radio Box yang percuma dan dengar stesen radio kegemaran anda secara dalam talian – di mana jua anda berada!